Այո, «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել ինձ. Օզբիլիս
Սպորտ
Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաստատեց, որ «Մոնակոն» հետաքրքրված է իր ծառայություններով: Դրա հետ մեկտեղ` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ Դմիտրի Սելյուկն իր շահերը չի ներկայացնում:
Հիշեցնենք, որ հենց Սելյուկն է հայտնել Օզբիլիսի նկատմամբ «Մոնակոյի» հետաքրքրության մասին:
«Այո, դա ճիշտ է` «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել ինձ: Իմ ծառայություններով հետաքրքրված է նաև մի քանի ռուսական, 1 ուկրաինական և 1 թուրքական ակումբ: Սակայն այժմ ես «Կուբանի» ֆուտբոլիստ եմ, իսկ ինչ կլինի վաղը. չգիտեմ: Մնացյալը պետք է հարցնել ակումբի ղեկավարությանը և իմ գործակալին: Ես «Այաքսից» անմիջապես տեղափոխվել եմ «Կուբան» և երրորդ անձի հետ ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում