10 գնդակ «Ալաշկերտ»-«Ուլիս» խաղում
Սպորտ
Նախապատրաստական շրջանի հերթական ստուգողական խաղում «Ալաշկերտն» ուժերը չափեց «Ուլիսի» հետ:
Աբովյանում տեղի ունեցած խաղում գրանցվել է 10 գոլ:
Հանդիպումն ավարտվել է 7։3 հաշվով` հօգուտ «Ալաշկերտի»։ Վերջինիս կազմում հեթ-տրիկ է հեղինակել Միհրան Մանասյանը։ Աչքի են ընկել նաև Ռազմիկ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Նարեկ Հարությունյանը։
«Ուլիսի» կազմում գոլերը հեղինակել են Արտակ Անդրիկյանը, Հենրիկ Հարությունյանը և Սերգեյ Մկրտչյանը. տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում