Իջևանում շտապ օգնության ծառայությունը հրաժարվո՞ւմ է սպասարկել քաղաքացիներին
Հայաստան
Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Էլենի Բեգոյան անուն-ազգանունով մի քաղաքացի և տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շտապ-օգնության ծառայությունը հրաժարվում է իրականացնել իր ծառայությունը՝ պատճառաբանելով, որ նոր օրենքով մինչև ժամը 16:00-ն բուժօգնության կարիք ունեցողներին պետք է մոտենան իրենց տեղամասային բժիշկները:
«Բացի այդ դեպքից, որին ես անձամբ ներկա եմ գտնվել, բնակիչներից մի քանի անգամ լսել եմ այս խնդրի մասին, և պարզվում է՝ մոտ երկու-երեք ամիս է, որ շտապ օգնության ծառայությունը հրաժարվում է մինչև ժամը 16:00-ն ծառայություն մատուցել: Իսկ տեղամասային բժիշկներին էլ մարզերում նախ դժվար է գտնելը, բացի դրանից էլ, նրանք ոչ միշտ են կարող ամեն զանգով շտապ տեղ հասնել», - ասում է Էլենի Բեգոյանը:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից