Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

60-70-ականների մտավորականության ամենաինքնատիպ դեմքերից մեկը. Արա Վահունի (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում 2009 թ. «Ազգ» օրաթերթում Արա Վահունու մասին տպագրված «Իր ապրած ամեն օրը հեքիաթ, սցենար դարձնող կինովավերագրողը» (կարդացե՛ք նաև` «Արա Վահունին ոգի տվեց, աշխատավորի ու մտավորականի կուռքն էր») հոդվածը:

Կինովավերագրող Արա Վահունին 60-70-ականների մտավորական շարժման ամենաինքնատիպ դեմքերից էր արվեստային իր խառնվածքով, մտածողությամբ, ստեղծագործությամբ, արտիստիկ կեցվածքով, մարդկային նկարագրով, նաեւ արտաքին հագուկապով` մշտապես ճերմակով, անբաժանելի ցիլինդրով: Ամենակարեւորը` վավերագրողի իր ինքնատիպ կինոմտածողությունը խորհրդային կինեմատոգրաֆիայի կարծր դիմադրությունների պայմաններում կարողացել է պահպանել: Բազմաշնորհ արվեստագետ, որի տաղանդը դրսեւորվել է արվեստի տարբեր տեսակներում, կինեմատոգրաֆիայից բացի գրականության մեջ` դրամատուրգիայի, կերպարվեստում` գծանկարի (դիմանկար, երգիծաշարժ) ժանրերում: Նրա վավերագրական ֆիլմերում, չնայած հեղինակային տեքստի բացակայությանը, կադրի խոսուն արտահայտչականությունը, ռեժիսորական դիտողականությունն ու գրականության մարդու, հոգեբանի տեսնող հայացքը ստեղծել են պատկերային այնպիսի համադրություններ, որտեղ իրական փաստը վերածվում է գեղարվեստական իրողության: Հեղինակային տեքստը լրացվում է փիլիսոփայական մեկնաբանությամբ ֆիլմի լուռ դիպաշարով: Արա Վահունին մտավորականի իր հայացքը երեւույթին, ժամանակին ներկայացնում է համադրությունների անսպասելի լուծումներով` հրաշալի օգտագործելով կադրեր, դեմքեր, պատկերներ հայտնաբերելու ռեժիսորական ձիրքը: Այդպիսին են նրա Երվանդ Քոչարին նվիրված «Էլեգիա», կույր զուռնաչու մասին պատմող «Կանչը», «Մուսալեռ-88», «Վիշապի տարի», «Տոհմածառ», «Հույս, հավատ, սեր», «Քոչարի» ֆիլմերը: Ա. Վահունու վերջին` «Էլեգիա» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հատուկ մրցանակին» է արժանացել:

Մայրաքաղաքի հոգեւոր միջավայրը, մշակութային Երեւանը 60-70-ականներին իր ծաղկման բարձունքում էր, այդ շրջանում մեր արվեստի երեւելիների կողքին Արա Վահունին կարողացել է պահպանել իր ինքնատիպ ձեռագիրն ու նկարագիրը: «Քաղաքի սիմվոլը, իր ժողովրդի հրաշալի ներկայացուցիչն էր բոլոր առումներով: Ճերմակ, լուսավոր կերպար, որտեղ լինում էր, լամպը ոնց որ ինքը լիներ: Թիվ մեկ դոկումենտալիստը` դիտողականությամբ, նաեւ նուրբ, դասական հումորի բացառիկ օժտվածություն ուներ, պորտրեիստ-նկարիչ, դրամատուրգ», երեկ Ազգային գրադարանում Արա Վահունու ծննդյան օրվա առիթով կազմակերպված հուշ-ցերեկույթին ասաց արձակագիր Վահան Տեր-Ղազարյանը :

Հուշ-ցերեկույթի ոգին ու մթնոլորտը շատ ներդաշնակ էր իրեն` Արա Վահունուն, նրա աննկատ բացակայությամբ` թեթեւ, լուսավոր: Տնօրենը` Դավիթ Սարգսյանը ամբողջական ներկայացրեց Արա Վահունու մտավորական, մարդկային նկարագիրը, ստեղծագործական ընթացքը` որպես մեկը մեր քաղաքի 60-70-ականների հոգեւոր կյանքը հարստացնող անհատականություններից: «Նրա վավերագրական ֆիլմերը կյանքի պարզ արտացոլանք չեն: Կյանքի բազմազանության մեջ տեսնում էր անտեսանելին, ընտրում էր այնպիսի դեմքեր, կադրեր, իրադրություններ, որ երեւույթը ընդհանուրից տանում էր մասնավորի եւ հակառակը»:

Հավաքված էին ռեժիսորի վաղեմի ընկերները, մտերիմները: Բանաստեղծ Արտաշես Ղազարյանը Արա Վահունուն ներկայացրեց դիմադրող-մտավորականի, ժամանակի, իրականության դեմ մաքառող արվեստագետի կերպարով. «Նրա գործը ավերակվող, կործանվող ժամանակներում կանթեղը վառ պահելու գերխնդիր ու ճիգ էր` տագնապած, հոգսաշատ մարդու առաջ դուռ բացելու»:

Քանդակագործ Վաչե Պետրոսյանը ցերեկույթի ավարտին ցուցադրված «Քոչարի» ֆիլմի նկարահանման դժվարություններին անդրադարձավ (ստեղծագործական-աշխարհայացքային առումով) եւ ընթերցեց ընկերոջ հիշատակին գրած «Ճերմակ մարդը» բանաստեղծությունը:

Ինչպես միշտ նման հանդիպումներում հետաքրքրական են կյանքային հուշերը, որոնք ավելի մտերմիկ են դարձնում կերպարը, ավելի հասկանալի, ջերմ: Ահարոն Ադիբեկյանը, Բագրատ Ալեքյանը, Վանուշ Շահրամազյանը հիշեցին անցյալից դրվագներ, փոքրիկ, գեղեցիկ հուշեր «իր ապրած ամեն օրը կինո, սցենար, հեքիաթ դարձնող» մի մարդու մասին, որի ոչ միայն ստեղծագործական ձեռագիրն էր ինքնատիպ, այլ ապրելու կերպը, մարդկանց հետ հարաբերվելու արվեստը:

Արտիստիկ խառնվածքով արվեստագետի ամբողջական դիմանկար ստեղծեց Վարուժան Խաստուրի` բանաստեղծական պաթոսով, գեղարվեստորեն հագեցած գրավոր տեքստը: Շատ կարճ, բայց գեղեցիկ էր ռեժիսոր Ռուբեն Շահնազարովի խոսքը. «Բնավ չեմ հանդիպել այդպիսի կենսախինդ, պայծառ, անսովոր, թեթեւ, գեղեցիկ, իսկական հայ մարդու: Այդպիսին էր նաեւ Տիգրան Լեւոնյանը, որի հետ Արա Վահունին բարեկամություն էր անում: Երեւանը կորցրեց երկու ընտիր մտավորականի, այլեւս երբեք նրանց չենք տեսնի Երեւանի փողոցներում. տխո՜ւր է»:

Ավարտին ցուցադրվեց Արա Վահունու «Քոչարի» ֆիլմը:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված