1964 թ. այս օրը Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքն էր
Հասարակություն
Չելենտանոն ծնվել է Միլանում, Գլուկ 14 հասցեում, որի մասին նա հերագայում գրել է իր «Տղան Գլուկ փողոցից» երգում: Նրա ծնողները ծագումով Ֆոջիայից են, Պուլիա և տեղափոխվել են Միլան աշխատանքի նպատակով: Ըստ արվարձանների լեգենդների` մինչ երաժշտական կարիերայի սկսելը Չելենտանոն եղել է Գիգո Ագոստիի (Եվրոպական ռոքի առաջնեկներից մեկը) աշակերտը: Վերջին 40 տարիների ընթացքում նա դարձել է աշխարհահռչակ` վաճառելով միլիոնավոր ալբոմներ, հայտնվելով տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում: Կինոյի բնագավառում դարձել է հիմնադիրը նոր կոմիկ ոճի` շնորհիվ իր յուրահատուկ քայլվածքի և դեմքի արտահայտության: Նրա ֆիլմերի մեծամասնությունը մեծ հաջողություններ են ունեցել: Նա համարվում է թագավորը իտալական ֆիլմերի, որ ստեղծվել են քիչ գումարով և ունեցել մեծ հաժողություններ: Որպես դերասան քննադատները մատնանշում են Սերաֆինոն (1968) որպես նրա լավագույն խաղ:
Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Մորին ( փետրվարի 12, 1944, Հռոմ, Իտալիա) և Չելենտանոն ծանոթացել են 1964 թվականին «Ինչ-որ տարօրինակ կերպար» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և ամուսնացել են նույն թվականի հուլիսի 14-ին: Նրանք ունեն երեք երեխա` Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան