10 ոսկե կանոն Էյնշտեյնից
Այլ
1.Մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանց ամենամեծ սխալը:
2. Կրթությունը այն է, երբ մոռանում ես այն ամենի մասին, ինչ սովորեցրել են դպրոցում, և հիշում ես այն, ինչ տվել է կենսափորձդ:
3.Երևակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար:
4.Արվեստի գաղտնիքը հետևյալում է` գաղտնի պահպանիր քո ներշնչանքը:
5.Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության. նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը:
6.Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:
7.Երբ ես ուսումնասիրում եմ ինձ եւ իմ մտածելու կարողությունը, ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ երեւակայության շնորհն ու ունակությունը ինձ համար ավելի արժեքավոր է:
8.Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին պետք է դառնաս ոչխար:
9.Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ ապա խաղալ բոլորից լավ:
10.Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ. հետաքրքրասիրությունը մարդուն պատահական չէ տրված:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան