Պռոշյանում և Հովիտում ընտրություններ են
Հայաստան
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտահերթ ընտրությունների միջոցով Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքները նոր ղեկավարներ կունենան։
Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ–ական Վովա Սահակյանը, ՀՀԿ–ական Արթուր Մուրադյանը և անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Հովիտում կա գյուղապետի երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը և անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց, իսկ Հովիտ գյուղի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը հանկարծամահ էր եղել փետրվարի 27-ին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից