Նուրի Շահինը՝ Հենրիկ Մխիթարյանի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին: Շահինը Մխիթարյանին համեմատել է Շինջի Կագավայի հետ, տեղեկացնում է NDTVSports-ը:
«Անկեղծ ասած` Մխիթարյանը ինձ հիշեցնում է Շինջի Կագավային: Նա նույնիսկ ավելի արագ է Կագավայից»,- նշել է Շահինը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանին դորտմունդցիները ձեռք բերեցին 27,5 մլն եվրոյի դիմաց:
Մխիթարյանի պայմանգիրը կգործի մինչև 2017 թ.-ի հունիսի 30-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում