Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով 

Անզուգական երգիծագիրը քսան տարվա ազատազրկումից հետո ... «պարգևատրվեց»

Գիտություն և Մշակույթ

Արդէն կազմաւորուած ու լայն ժողովրդականութեան արժանացած երգիծագիր էր Լեռ Կամսար 1920-ականներու սկզբնաւորութեան, երբ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուեցաւ խորհրդային ամբողջատիրութեան լուծը։ Հակառակ որ իր աշխարհայեացքով ու գաղափարական հակումներով ընչազուրկին պաշտպանութեան եւ ընկերային ցաւերու քննադատութեան նուիրուած հեղինակ էր Լեռ Կամսար, ո՛չ խորհրդային կարգերը մարսեցին անոր գրականութեան ու երգիծանքին ազգային ջիղը, ոչ ալ Լեռ Կամսար ինք կրցաւ հաշտուիլ Հայաստանի ու հայ ժողովուրդի կեանքն ու ազգային-ազատագրումի երթը այդպէս՝ անփոյթ եւ անխիղճ հարուածած խորհրդային խորշակին հետ։

Խորհրդային վարչակարգին նկատմամբ տարբեր չէր կրնար ըլլալ կողմնորոշումը Լեռ Կամսարի՝ աւազանի անունով Արամ Թովմասեանի, որ 24 Հոկտեմբեր 1888-ին ծնած էր Վան, հոգեւորականի ընտանեկան յարկին տակ, նախնական կրթութիւնը ստացած էր Վանի Ամերիկեան վարժարանին մէջ, իսկ երկրորդական ուսումն ու ազգային-գաղափարական իր կազմաւորումը ունեցած էր Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի ատենի յեղափոխաշունչ մթնոլորտին մէջ։

1909-ին աւարտելով Էջմիածնի Գէորգեան ճեմարանը, Լեռ Կամսար վերադարձած էր Վան, ուր աշխատած էր նախ իբրեւ թատրոնի դերասան, ապա հայոց լեզուի ուսուցիչ եղած էր Աղթամարի Սուրբ Խաչ դպրանոցին, իսկ հետագային Վանի մասնաւոր Երամեան վարժարանին մէջ։

Առաջին երգիծական գրութիւնը՝ «Կամսարեան աշխարհագրութիւնը» խորագրով, տպագրած էր 1910-ին, Վանի «Աշխատանք» թերթի էջերուն՝ անմիջապէս արժանանալով ուշադրութեան եւ հանրայայտ դառնալով։ 1915-ին մասնակցած էր Վան-Այգեստանի ինքնապաշտպանութեան կռիւներուն։

Հետաքրքական է պատմութիւնը իր «Լեռ Կամսար» գրչանունի առաջացման։ Իր առաջին գործերը խմբագրատուն յանձնած ատեն, հարց տուած են հետագայ մեծ երգիծագրին, թէ ի՞նչ անուան տակ պէտք է տպագրուէին գրուածքները: Արդէն խմբագրի սենեակէն դուրս գալու պահուն, այդ հարցումին մեծ նշանակութիւն չտալով, երգիծաբանը պատասխանած է.- «Գրեցէք լեռ... կամ սար»:

1915-ի վերջերուն ընտանեօք Երեւան հաստատուած հայ երգիծագիրը ականատես դարձաւ Արեւմտահայաստանի նկատմամբ ռուսական՝ հաւասարապէս ցարական թէ խորհրդային քաղաքականութեան կործանարար հետեւանքներուն։ Տեսաւ մինչեւ Վան ու Մուշ յաղթական մուտքը, ռուսական զօրքին հետ, հայ կամաւորական գունդերուն, որոնց սակայն պարտադրուեցաւ նահանջել՝ արեւմտահայ գաղթականութեան հետ... երբ Լենինի ղեկավարած պոլշեւիկեան յեղաշրջումը «Տուն Դարձ»ի հրահանգ տուաւ ռազմաճակատի ռուսական զօրքին։

Լեռ Կամսար ապրեցաւ նաեւ Հայաստանի անկախութեան կերտման եւ Հայաստանի Հանրապետութեան խորտակման դարակազմիկ վերիվայրումները՝ շարունակաբար դէմ յանդիման գտնուելով եւ սուր քննադատութեան ենթարկելով առհասարակ եւրոպական մեծ տէրութեանց կեղծ «հայասիրութիւն»ը, այլեւ ու մանաւանդ ռուսական քաղաքականութեան հայավնաս խոտորումները։ Լեռ Կամսար բուռն քննադատողը եղաւ ոչ միայն Լենին-Քեմալ հակահայ սադրանքներուն, այլեւ՝ յանուն աշխատաւորական յեղափոխութեան հայանուն պոլշեւիկներու նորանկախ Հայաստանին հասցուցած ծանր վնասներուն։ 1921-ի Փետրուարեան համաժողովրդային ապստամբութեան կողմնակիցը եղաւ, որ իր կարգին անցաւ Թաւրիզ՝ Պարսկաստան, երբ կարմիր բանակի սուիններուն տակ ճզմուեցաւ հայոց ապստամբութիւնը։ Եւ որովհետեւ հայրենի հողէն հեռու կեանք չէր պատկերացներ, Լեռ Կամսար երկար չմնաց Թաւրիզի մէջ եւ առաջին առիթին իսկ վերադարձաւ Երեւան։

Խորհրդահայ գրականութեան սկզբնական եւ առաջին թռիչքներուն հետ քայլ պահող երգիծագիրը դարձաւ Լեռ Կամսար, որ իր ստեղծագործութիւններով կարեւոր ներդրում ունեցաւ Չարենցի, Բակունցի, Նորենցի, Մահարիի եւ երիտասարդ միւս տաղանդներու ինքնահաստատման երթը ազգային ներշնչումով հունաւորելու գրական շարժումներուն։ Հակառակ այդ տարիներուն Հայաստանի Հանրապետութեան դաշնակցական ղեկավարութեան ու անոր վարած քաղաքականութեան հասցէին Լեռ Կամսարի հրապարակած թթու քննադատութիւններուն, հայ մեծ երգիծագրին ազգային արեւելումը միշտ ալ թշնամանքով ընկալուեցաւ խորհրդային «գաղափարախօսներուն» կողմէ, որոնք 1930-ականներու կէսերուն ձեռնարկեցին հայ մտաւորականութիւնը գլխատելու՝ մշակութասպանութեան ահաւոր ոճիրին։

Լեռ Կամսար եղաւ ստալինեան «մաքրագործումներու» առաջին զոհերէն. 1935-ին բանտարկուեցաւ, արագօրէն դատուեցաւ ու դատապարտուեցաւ ազատազրկման։ Քսանամեայ տաժանակիր կեանքէ ետք միայն, 1955-ին, Խրուշչովեան ձիւնհալէն օգտուելով, վերատիրացաւ «ազատ» ապրելու իրաւունքին, բայց այլեւս ամբողջապէս քէնցած «խորհրդահայ» իրականութեան հետ։ Թէեւ Հայ Գրողներու Միութիւնը իրեն բնակարան յատկացուց, բայց Լեռ Կամսար իր ընտանիքին ձգեց այդ բնակարանը, իսկ ինք քաշուեցաւ նախքան աքսորը իր ապրած խրճիթը, ուր եւ աշխարհէն կտրուած անցուց իր կեանքին վերջին տարիները, մինչեւ որ 22 Նոյեմբեր 1965-ին առյաւէտ փակուեցան Հայաստանի ու հայութեան այնքան մեծ տառապանքէն զարհուրած աչքերը հայ երգիծագրութեան տաղանդաշատ այս վաստակաւորին։

Հայկական երգիծանքի հանճարեղ վարպետին՝ Յակոբ Պարոնեանի եւ մեծանուն տաղանդաւորին՝ Երուանդ Օտեանի կողքին, Լեռ Կամսար գրաւեց իր ուրոյն տեղը հայ գրականութեան անմահներու համաստեղութեան մէջ։

Մեծ պաստառի վրայ նկարող հեղինակ մը չեղաւ, այլ՝ սրատես եւ ծիծաղաշարժ գրչախաղերով ընթերցողին ուշադրութիւնը գրաւող երգիծաբանը դարձաւ, որ քանի մը տողերու մէջ կամ կարճ մանրապատումներով՝ կրցաւ թէ՛ ազգային-քաղաքական մեծ խնդիրներ, թէ՛ ընկերային-հանրային ցաւոտ վէրքեր երգիծական լուսարձակի տակ բերել։

Լեռ Կամսարի առաջին հատորը լոյս տեսաւ 1924-ին՝ «Անվաւեր մեռելներ» անունով։ Յաջորդաբար լոյս ընծայեց «Ազգային Այբբենարան» եւ «Վրիպած արցունքներ» գործերը, 1926-ին եւ 1934-ին։ Այնուհետեւ, աքսորի աւարտէն ու Երեւան վերադարձէն ետք, Լեռ Կամսար մնայուն եւ կանոնաւոր աշխատակցութիւն բերաւ «Ոզնի» ամսագրին, ուր լոյս տեսան յետ-աքսորեան շրջանի իր մեծարժէք գործերը։

1959-ին, լոյս տեսաւ «Գրաբար մարդիկ» հատորը, իսկ 1965-ին, մահուան առիթով եւ Գ. Մահարիի խմբագրութեամբ, հրատարակուեցաւ Լեռ Կամսարի «Մարդը տանու շորերով» ժողովածուն։

Թէեւ իր կեանքի վերջին տարիներուն լրիւ քաշուած էր գրական հրապարակէն, բայց Լեռ Կամսար վար դրած չէր գրիչը եւ փաստօրէն, խորհրդային կարգերու փլուզման նախօրէին ու այնուհետեւ, հայ գրական մամուլի էջերուն լոյս տեսան անոր անտիպ գործերը, որոնք առաւել սրութեամբ քննադատութեան կենթարկեն խորհըրդային ժամանակներու բարքերն ու հայ ազգային-քաղաքական միտքը յուզող խնդիրները։

1980-ականներէն սկսեալ ընթերցող հանրութեան մօտ շրջանառութեան արժանացան Լեռ Կամսարի հակախորհրդային բուռն քննադատութեամբ յատկանշուող գործերը, յատկապէս «Կատակերգութիւններ փոքր բեմի համար» շարքը՝ «Անմեղաբանութիւն», «Երկնային պլենում», «Քրիսոտոսի ծնունդը», «Ֆաուստ», «Դէպի պրոլետ գրականութեան հեգեմոնիան», «Կենդանիներւ համագումարը» եւ այլն:

Յատկանշականօրէն, Լեռ Կամսար մինչեւ մահ հաւատարիմ մնաց արեւմտահայերէնով գրելու իր արեան կանչին, նոյնիսկ երբ բացառապէս խորհրդային իրականութենէն վերցուած բարքերու կը վերաբերէին երգիծական իր քննադատութիւնները։

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն եղաւ։ Հակառակ անոր, որ իր գործերուն մէկ կարեւոր անյայտ կորսուեցաւ գաղթի ընթացքին, իսկ արխիւը երկու անգամ բռնագրաւուեցաւ ու ոչնչացուեցաւ Չեկայի կողմէ եւ 1946 թուականի ջրհեղեղը եւս մեծ վնաս հասցուց մեծ երգիծագրի ձեռագրերուն, այնուամենայնիւ՝ Լեռ Կամսար հայ գրականութեան կտակեց հսկայական ժառանգութիւն, որուն մեծ մասը անտիպ է:

Հայաստանեան մամուլը պարբերաբար լոյս կընծայէ անտիպ կամ ոչ-հանրածանօթ այդ անմահ էջերը, որոնցմէ քանի մը նմոյշ ահաւասիկ՝ «Ազգ» օրաթերթի 19 Օգոստոս 2006-ի համարէն..

Երկար նամակ Լեռ Կամսարից (պարապ ժամանակ կարդալու համար)

Լեռ Կամսարի գրական արխիւում կը գտնէք բազում անպատասխան նամակներ եւ դիմումներ՝ ուղղուած երկնային եւ երկրային բազմապիսի աստուածներին:

Կարդալով դրանք՝ չգիտես լա՞ս ոտնահարուած մարդկային պարզագոյն իրաւունքների համար, թէ՞ խնդաս երգիծական անզուգական հնարանքների վրայ:

Երկնային աստուածներից դիմում չի յղել միայն Ստալինին:

«Ես շատ վաղուց է ուզում եմ Աստծուն մի դիմում գրել, բայց յարմար տիտղոս չգտնելու համար յետաձգում եմ անվերջ,- տարակուսում է երգիծաբանը:

«Չգիտեմ ինչպէս դիմեմ: Ապրում եմ մի սոցիալիստական երկրում, ուր «պարոն» չի թոյլատրուած, իսկ «ընկեր» չեմ ուզում ասել:

«Ես իսկի Ստալինին էլ «ընկեր» չեմ ասել: Բանտում եղած ժամանակ բոլորը Ստալինին դիմում տուին՝ ազատուեցին, ես որպէսզի «ընկեր» չանուանեմ նրան, դիմում չտուի ու 20 տարի տառապեցի:

«Ինչո՞ւ: Որովհետեւ Ստալինի նման համաշխարհային ոճրագործի «ընկեր» ասել նշանակում է նրա կատարած ոճիրների կէսը վերցնել իմ վրայ:

«Այդ բանը անել չէի կարող՝ ես անմեղ բանտարկեալ էի»:

Ընթերցողներին սիրով ներկայացնում եմ եւս մեկ անպատասխան դիմում.-
«Հայաստանի կոմունիստական պարտիայի կենտկոմի Ա. քարտուղար ընկեր Զարոբեանին
«Առաջին ծանօթութիւն

«Յարգելի ընկե՛ր Զարոբեան, որպէս նորընտիր քարտուղար, ձեր մասին լաւ են խօսում՝ թուելով ձեր բարեմասնութիւնները:
«Ու ես էլ որովհետեւ մի լաւ մարդու էի ման գալիս, որ հետը մի քիչ խօսեմ՝ շտապում եմ գրել ձեզ, քանի չէք «վատացել»...
«Ըստ ընկալեալ սովորութեան, առանց բացառութեան, նոր ընտրուելիս քարտուղարները միշտ «լաւ» են լինում՝ յետոյ «վատանում»:

«- Ինչո՞ւ:
«- Որովհետեւ նրան այնքան շատ պահանջներ են ներկայացնում, որոնց ի վիճակի չլինելով բաւարարելու, առաջ է գալիս մասսայական դժգոհութիւն եւ մէկ էլ տեսաք հեռախօսը վերցնելով ձեր ընտրողները ձայնեցին.
«- Ատբոյ տուէք, դուք մեր ուզած մարդը չէք...

«Ես, օրինակ, բնաւ չէի ցանկանայ ձեր տեղը լինել:
«Դաշնակցութեան ժամանակ ինձ կամեցան մտցնել պառլամենտ, որպէս չէզոք պատգամաւորների լիդեր, ես մերժեցի՝ գրականութիւնը վեր դասելով պառլամենտից:

«... Ի՞նչ գործս է, ինչո՞ւ բարձրանամ՝ ինչո՞ւ իջնեմ:
«Ընկե՛ր Զարոբեան, թէեւ վարչական տեսակէտից դուք բարձր էք ինձանից, բայց ես կամենում եմ ձեզ հետ խօսել ինչպէս մարդը՝ մարդու հետ:

«Չեկայում իմ քննիչը ինձ հետ խօսում էր շատ մեղմ, քաղաքավարի ու շատ սիրալիր, բայց միեւնոյն ժամանակ չէր մոռանում մէկ-մէկ աչք ածել իր կողքից կապած ատրճանակի վրայ...

«Խնդրում եմ ձեզ, մեր յարաբերութեան մէջ այդ չպատահի:
«Մենք բոլորս հաւասար մարդիկ ենք, միեւնոյն ճիչով ծնւում ենք մեր մայրերից, միեւնոյն հառաչանքով գերեզման մտնում: Արժէ՞ արդեօք, որ մեր կարճ կեանքում մարդիկ իրարից անսահման հեռաւորութիւն ունենան: «Ո՛չ»:

Նարեկացի

Մենք այսօր Նարեկացի չէինք ունենայ, եթէ Աստուած լսելով նրա պաղատանքները՝ սրբէր նրա մեղքերը եւ անմիջապէս նրա հոգին առնելով՝ արքայութիւն տանէր:

Մենք հիմա Նարեկացի ունենք նրա համար, որ Աստուած չուզեց լսել նրա աղաչանքները, որի հետեւանքով իր ամբողջ կեանքում աղաչեց, պաղատեց Աստծուն եւ այդ աղաչանքները հատորներ կազմելով մեզ հասան, որ այսօր մենք հպարտանանք նրանցով:
Եթէ Թովմասեանը (Խ. Հայաստանի Կոմկուսի Ա. քարտուղարներէն մէկը - Ն.) մի քիչ էլ յարատեւէր իր պոստում՝ ես հիմա երկրորդ Նարեկացին էի դարձել:

Թովմասեանն էլ Աստծու նման իմ բազմաթիւ դիմումներից ոչ մէկին չպատասխանեց: Միայն, հետեւելով Աստծուն, Մովսէսի նման ինձ մի անգամ «Սինա լեռը» կանչեց իր «կրունկը» ցոյց տալու համար...
Եւ սա աշխարհաբար լեզուով կոչւում է «դեմոկրատիզմ»:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպան
Ամենադիտված