Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Տասնամյա բանտարկությանը չդիմանալով՝ աչքերն առհավետ փակեց հայկական ազատամարտի ծիծեռնակներից մեկը

Գիտություն և Մշակույթ

19-րդ դարավերջին թափ առած հայոց յեղափոխական ըմբոստացման առաջին ծիծեռնակներէն եղաւ մնձուրեցի այս հայորդին, որ Տերսիմի Քեռիին (Ռուբէն Շիշմանեան) հետ, 1890-ին նորակազմ Դաշնակցութեան միանալով, Փոքր Հայքի տարածքին գործող ֆետայական խումբերը ի մի բերին եւ կազմակերպ հունով յառաջ մղեցին։Կարճատեւ եղաւ ֆետայական գործունէութիւնը Երզնկա նահանգի հայութեան ինքնապաշտպանութիւնը ամուր հիմերու վրայ դրած Հայկական Ազատամարտի այս զոյգ ծիծեռնակներուն։ Բայց կրակի միեւնոյն մկրտութեամբ գաղափարի անբաժան ընկերներ ու մարտիկներ դարձած դաշնակցական առաջին գործիչներու այս երկեակը հանդիսացաւ անվիճելի ապացոյց մը պատմական այն ճշմարտութեան, որ նոյնինքն հայ ժողովուրդի տառապանքէն ծնունդ առաւ մեր Ազատամարտը։

Ինչպէս որ Գալուստ Արխանեանի հայրենակից ու հայ ազատագրական շարժման անզուգական կենսագիր Գաբրիէլ Լազեան իրաւացիօրէն կը նշէ՝ «Հայ յեղափոխութիւնը ոչ թէ դուրսէն հրահրուած, այլ ժողովրդական ինքնաբուխ շարժում մըն էր, ինչպէս որ կը վկայէ Գալուստ Արխանեանի կեանքը»։

Եւ աւելի քան դար մըն է, ահա, որ հայոց իրերայաջորդ սերունդները, ազգային իրենց յիշողութիւնը մշտարծարծ պահելու համար, յեղափոխական մեր երգերու շարքին, շարունակ իրենց շրթներուն վրայ կը վերաթարմացնեն սրտառուչ երգը անմահն Գալուստ Արխանեանի.-

Ազատութեան որդին եմ,
Արխանեան Գալուստն եմ.
Երբ որ բանտէն ազատուիմ
Դարձեալ խումբ պիտի կազմեմ։

Թուով հինգ ընկեր էինք,
Մէկ սիրտ՝ մէկ հոգի էինք,
Դարձեալ չէինք յանձնուէր,
Աւա՜ղ, անօթի էինք:

Առաւօտ արշալոյսին,
Չորս կողմերնիս պատեցին,
Ամբողջ չորս օր, չորս գիշեր
Չորս հարիւր թշնամիներ:

Քա՛ջդ Խորէն ի՞նչ եղար,
Երեք գնդակով ինկար,
Մինչդեռ հոգի կուտայիր,
Դարձեալ պատերազմեցար:

Զէնքերըս տուր մայրիկըս,
Սուրս ալ դուն տուր քոյրիկըս,
Երթամ կռուիմ վատին դէմ,
Խորէնին վրէժն լուծեմ։

 Նոյեմբեր 18-ին, աւելի քան տասնամեայ բանտային տաժանքի տակ, առյաւէտ փակուեցան կրակուբոց աչքերը հայ ազգային-ազատագրական շարժման յառաջամարտիկ յեղափոխականին։

Գալուստ Արխանեան Երզնկայի հայկական հինաւուրց գաւառի՝ Մնձուրի Արմտան գիւղի ծնունդ էր։ Լոյս աշխարհ եկած էր 1860-ին, մեծատուն Արխանեաններու յարկին տակ։ Պատանի տարիքէն կորսնցուցած էր հայրը եւ պանդուխտ գացած էր Պոլիս, ուր երզնկացիները հռչակ հանած էին իբրեւ լաւ փռապաններ։ Գալուստ միացած էր Պոլսոյ մէջ պանդուխտ երիտասարդներու կազմած ինքնազարգացման խումբերուն, որոնք հայ յեղափոխական շարժման գաղափարական կազմաւորման հնոցներ էին։

1890-ին, արդէն երեսուն տարեկան պարթեւահասակ երիտասարդ, Գալուստ Արխանեան իր մասնակցութիւնը բերաւ Յուլիսին բռնկած Գում Գափուի մեծ ցոյցերուն, որոնք կատաղեցուցին Համիտեան բռնակալութիւնը եւ պատրուակ ծառայեցին հայ յեղափոխականներու դէմ համատարած հալածանքի կազմակերպումին։

Արխանեան կրցաւ խոյս տալ թուրք ոստիկանութեան հետապնդումներէն եւ վերադարձաւ իր ծննդավայրը։ Հայրը մահացած էր արդէն, մայրը կ'ապրէր, Գալուստ ամուսնացաւ եւ ընտանիք կազմեց, բայց ոչ մէկ հանգիստ օր ճանչցաւ, որովհետեւ ամբողջ էութեամբ համակուած էր ընդվզումով եւ ցասումով՝ ի տես անզէն ու խաղաղասէր իր ժողովուրդին դէմ գործադրուող թրքական խժդժութիւններուն, որոնք անպատասխան կը մնային եւ աւելիով կը սաստկանային։

Պոլսոյ մէջ Արխանեան արդէն ծանօթացած էր Հնչակեան կուսակցութեան, իսկ Երզնկայի մէջ մօտէն շփում ունեցաւ նորաստեղծ Դաշնակցութեան կողմէ շրջանը առաքուած առաջին գործիչներուն հետ։ Միացաւ Դաշնակցութեան եւ ձեռնարկեց իր սեփական խումբը կազմելու եւ, այդ ճամբով, շրջանի հայութեան զինման գործը յառաջ մղելու եւ ժողովրդային ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու աշխատանքին։ Իր կազմակերպական տաղանդին եւ անվեհեր նկարագրին բերումով՝ Գալուստ Արխանեան շուտով դարձաւ Ակնի, Տիվրիկի, Արաբկիրի եւ Երզնկայի տարածքին արագօրէն կազմուող յեղափոխական խմբակները շաղկապող գլխաւոր դէմք մը, որ Տերսիմի Քեռիին (Ռուբէն Շիշմանեան) հետ՝ նախակարապետը եղաւ Փոքր Հայքի հայութեան ազատագրական պայքարի շղթայազերծումին։ Երկուքով՝ անոնք կազմեցին ամբողջ շրջանի հայ ըմբոստ երիտասարդները համախմբող ֆետայական խումբեր, ծառացան թուրք ոստիկաններու եւ աւազակաբարոյ խուժանի հակահայ կեղեքումներուն ու հարստահարութիւններուն դէմ, պատուհասը դարձան հայ մատնիչներուն եւ դաւաճաններուն, մարտունակութիւն եւ պայքարի կորով ներշնչեցին բազմաչարչար մեր ժողովուրդին եւ, անհաւասար ուժերով կռուի դաժան ճակատագրով, բանտային պայմաններու մէջ իրենց երիտասարդ կեանքը նուիրաբերեցին հայ ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան բագինին։

Թրքական իշխանութիւնները ամէնուր հետապնդումի տակ առած էին հայ յեղափոխականներու շարժումները, իսկ հայանուն լրտեսներ ու մատնիչներ կը վխտային ամէն կողմ։ Այդ պայմաններուն մէջ, Հոկտեմբեր 1891-ին, Արմտանի մէջ ահաբեկուեցաւ տխրահռչակ լրտես մը՝ Էօմար Փէհլիվան անունով։ Թուրք ոստիկանութիւնը խուճապի մատնուեցաւ եւ ձեռնարկեց հայ երիտասարդներու ձերբակալութեան։ Կանխատեսելով իր ձերբակալման մօտալուտ վտանգը, Արխանեան որոշեց իր խումբով բարձրանալ լեռները եւ ամբողջապէս նետուիլ ֆետայական կռուի մէջ։ Իր գլխաւոր զինակիցներն էին ակնցիներ Սահակ Ժամկոչեան եւ Ղուկաս Ճանիկ, իսկ արմտանցիներ Խորէն Շիշմանեան (Տերսիմի Քեռիին եղբայրը) եւ Գէորգ Վէվէյեան։

Գալուստ Արխանեան եւ իր խումբը ոչ միայն պատուհասը դարձան թուրք եւ քիւրտ ասպատակներուն ու հայանուն լրտես-մատնիչներուն, այլեւ եղան սեփական ժողովուրդին ինքնավստահութիւն ներշնչող ու մարտունակութիւն ջամբող առասպելատիպ հերոսներ։ Փոքր Հայքի բարձրաբերձ լեռները ապաստանած էր նաեւ Տերսիսի Քեռին եւ հոն է, Սեպուհ լերան վրայ է, որ Արխանեան եւ Քեռի միացուցին իրենց ուժերը ու մեծ թափով յառաջ մղեցին թշնամիներու պատուհասման եւ մեր ժողովուրդի պաշտպանութեան իրենց յաղթական կռիւները։

Բայց թրքական բանակի 3-րդ զօրաբաժնի հրամանատարութիւնը, որուն յանձնուած էր Երզնկայի նահանգը, վճռած էր ամէն գնով ձեռք ձգել զոյգ յեղափոխականները։ Քանի մը անգամ թուրք զօրքը կրցաւ, լրտես¬մատնիչներու օգնութեամբ, գտնել Գալուստ Արխանեանի խումբին հետքը, պաշարել զանոնք, բայց միշտ ալ հայ յեղափոխականները կրցան յաղթանակ տանիլ թշնամիի անհամեմատօրէն մեծաթիւ ուժերուն դէմ։

1893-ի Դեկտեմբերին տեղի ունեցանճակատագրական մատնութիւնն ու պաշարումը։ Գալուստ իր հինգ ընկերներով ապաստանած էր Արմտանի մերձակայ լերան մը քարայրը, որուն մասին հայ մատնիչներ տեղեկացուցին թուրք զօրքին։ Աւելի քան 400 զինուորներ պաշարեցին քարայրը, բայց չկրցան ձեռք անցընել հայ ֆետայիները։ Երեք-չորս օր Գալուստ եւ իր ընկերները անվհատ կռիւ մղեցին, դիմադրեցին եւ ձախողութեան մատնեցին քարայր մուտք գործելու թրքական փորձերը, բայց չկրցան ճեղքել պաշարման օղակը։ Օրհասական պահը կը մօտենար, որովհետեւ զինամաթերքն ու սննդեղէնը կը հատնէին...

Նոյնիսկ այդ պայմաններուն մէջ հայ յեղափոխականները վճռեցին մինչեւ վերջին շունչ շարունակել կռիւը եւ անձնատուր չըլլալ։ Այդ պատճառով ալ թշնամին դիմեց նենգութեան։ Պարտադրեց Գալուստի մօր, որ քարայր մտնէ եւ Գալուստն ու ընկերները համոզէ՝ անձնատուր ըլլալու, խոստանալով որ անոնց դէմ ոչ մէկ բռնութիւն պիտի գործադրուի։ Այդ փորձը քանի մը անգամ կրկնուեցաւ եւ ի վերջոյ հայ յեղափոխականները անձնատուր եղան թուրք զօրքին։ Թուրք հրամանատարը իր խոստումը չյարգեց Խորէնի պարագային եւ սպաննեց զայն անձնատուութեան պահուն, իսկ Գալուստն ու միւսները նետեց բանտերը։

Գալուստ Արխանեան դատապարտուեցաւ մահապատիժի, որ յետոյ վերածուեցաւ ցկեանս բանտարկութեան։ 12 տարի ան տաժանակիր բանտարկութիւն կրեց։ Եղաւ ժամանակ, որ բանտի մէջ շղթայակապ առանձնացուեցաւ, որովհետեւ ոչ միայն մերժեց, ծեծի տակ անգամ, խոստովանութիւններ կատարել, այլեւ՝ բանտի թուրք թէ քիւրտ աւազակներու դէմ կռիւ մղել եւ հայ բանտարկեալներուն պաշտպան կանգնիլ։
12 տարուան բանտարկութենէ ետք, Գալուստ Արխանեան բռնուեցաւ բանտարկեալները վարակած ժանտատենդէ, որ մահացու եղաւ ու վերջակէտ դրաւ առիւծասիրտ հայ յեղափոխականի 45-ամեայ կեանքին։

Գալուստ Արխանեան հայ ժողովուրդին կտակեց «Ազատութեան Որդիի» իր անմահ օրինակը, որուն հայ մեծանուն գրող Վրթանէս Փափազեան նուիրեց «Հաջի Բէկ» գործը, իսկ Աբիկ Վարդապետեան՝ «Մնձուրի Առիւծը» մենագրութիւնը։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված