Պռոշյանում պայքարն ընթանում է ՀՅԴ–ական-ի և ՀՀԿ–ական-ի միջև
Քաղաքական
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ժամը 20.00-ին փակվեցին ընտրատեղամասերի դռները:
Հիշեցնենք, որ այսօր Պռոշյանում արտահերթ ընտրություններ էին: Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ–ական Վովա Սահակյանը, ՀՀԿ–ական Արթուր Մուրադյանը և անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Արդեն հաշվարկում են քվեաթերթիկները: Ըստ նախնական տվյալների` պայքարը հիմնականում ընթանում է ՀՅԴ–ական-ի և ՀՀԿ–ական-ի միջև:
Հիշեցնենք նաև, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան