Մխիթարյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է. Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նշել է, որ շատ է ցանկանում մաքսիմալ արդյունքի հասնել:
«Ցանկանում եմ նոր մրցաշրջանում նոր որևէ տիտղոս նվաճել»,-նշել է ֆուտբոլիստը:
Անդրադառնալով Մխիթարյանին՝ Օբամեյանգը նշել է. «Մխիթարյանը խաղային շատ բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է: Երբ թիմում այդքան համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ կան, հարմարվելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում