Ձայների չնչին տարբերությամբ՝ ՀՀԿ-ականները դարձան գյուղապետեր
Քաղաքական
Երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Ընտրատեղամասերի թիվը երկուսն էր՝ 26/01 և 26/02։ Ընտրությունների ամփոփումից հետո պատկերը հետևյալն է.
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 0։
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 3 991։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 3 991։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 2 799։
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 4 096։
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 237։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 61։
Ալեքսանյան Ալեքսան Վարդանի՝ 178 (անկուսակցական)։
Մուրադյան Արթուր Ստյոպայի՝ 1 317 (ՀՀԿ)։
Սահակյան Վովա Համազասպի՝ 1 241 (ՀՅԴ)։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963թ. ծնված Հրաչ Մուրադյանի դին:
Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություններ էին նաև Շիրակի մարզի Հովիտ համայնքում։
Այստեղ ևս հաղթողը ՀՀԿ-ական է։ Առաջադրված թեկնածուների թիվը երկուսն էին՝ անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը։ Այստեղ պատկերը հետևյալն է.
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 394։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 394։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 262։
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 406։
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 144։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4։
Հակոբյան Ռազմիկ Արմենակի՝ 124։
Սերոպյան Ավետիք Անուշավանի՝ 134։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան