Կարևորն այն է, որ գոլս «Կուբանին» բերեց առաջին միավորը. Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը երեկ Ռուսաստանի առաջնության առաջին տուրում հեղինակեց մրցաշրջանում «Կուբանի» առաջին գոլը: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Օզբիլիսը նշել է.
«Իհարկե, թիմը, որ ամբողջ մի խաղակես 11 հոգով խաղում է 10 հոգու դեմ պետք է տրամադրի իրեն միայն հաղթանակի: «Ռուբինը» կազմակերպված թիմ է, իսկ հեռացումից հետո մրցակիցը ամբողջովին տեղափոխվեց իր կիսադաշտ և կենտրոնացավ պաշտպանության վրա: «Ռուբինի» պես մրցակիցների դեմ մեզ համար ավելի հեշտ կլիներ խաղալ հավասար կազմով»:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Անդրադառնալով իր առաջին գոլին և «Մոնակոյին»՝ Օզբիլիսը նշել է.
«Իրականում ես պարզապես հարվածեցի այնտեղ, որտեղ ցանկացա և ստացվեց այն, ինչ մտածում էի: Կարևորն այն է, որ գոլս մեր դարպասապահի հիանալի խաղի հետ միասին «Կուբանին» բերեց առաջին միավորը»: Իմ նկատմամբ «Մոնակոյի» հետաքրքրության մասին շատ բան չգիտեմ: Հայտնի ակումբ է, և հավանաբար, շատերը կցանկանային հանդես գալ այնտեղ: Սակայն աժմ «Կուբանի» ֆուտբոլիստ եմ, այստեղ երջանիկ եմ և ցանկանում եմ իմ ակումբին ավելի շատ բան տալ»:
Հիշեցնենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», ինչպես նաև ռուսական, թուրքական և ուկրաինական ակումբներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում