Ֆուտբոլ եմ խաղում հանուն հայրիկիս. Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը Bild-ի կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է լավագույն ձեռքբերում:
Կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է.
«Դա ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Նպատակս թիմին օգնելն ու մրցանակներ նվաճելն է: Սակայն հաճելի է, որ իմ օգտին են քվեարկել: Ես և Գյոտցեն տարբեր ֆուտբոլիստներ ենք: Միգուցե մեկ տարի անց համեմատել կարելի լինի, բայց հիմա չարժե: Գերմաներեն երկու նախադասություն գիտեմ՝ «Ich will immer lernen» և «Ich stehe in einem Eisbecken»:
Հարցին, թե ֆուտբոլիստն ընկերուհի ունի, թե՝ ոչ, և միայնակ է ժամանել Գերմանիա, թե՝ ոչ, Մխիթարյանը պատասխանել է. «Ո՛չ, ընկերուհի չունեմ: Միայնակ եմ ժամանել և բնակարան եմ փնտրում մարզաբազայի մոտակայքում: Ֆուտբոլ եմ խաղում հանուն հայրիկիս: Նա ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնամ, և ես ամեն ինչ անում եմ, որ նրա երազանքն իրականացնեմ»,-նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում