Քաղաքացին ընկել էր հատակին և չէր կարողանում բացել դուռը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 15-ին` ժամը 10.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 16 բ շենքի 24-րդ բնակարանի բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.34-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին ընկած հայտնաբերել 1932 թ. ծնված Սիրանույշ Կարապետյանին:
Շտապ օգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան