Մխիթարյանի և Ֆերնանդինյոյի բացակայությունը զգացվում էր. Սրնա
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դարիո Սրնան կարծում է, որ «Գովերլայի» հետ խաղում իրենց առավելագույնս չդրսևորեցին:
Նշենք, որ դոնեցկցիները առավելության հասան 2:0 հաշվով:
«Սա բացարձակ մեր խաղը չէր: Սովորաբար մենք ագրեսիվ ենք սկսում: Շատ նոր խաղացողներ ունենք, ովքեր պետք է հասկանան մեր խաղը: Իսկապես վատ էինք խաղում: Եթե այսպես շարունակենք, առաջնությունում հաղթելու շանսերը քիչ կլինեն: Կարծում եմ` այնքան էլ հեշտ առաջնություն չի սպասվում, և երկրպագուները, մարզիչները, խաղացողներն ու ղեկավարությունը պետք է զինվեն համբերությամբ: Իհարկե, զգացվում էր Մխիթարյանի և Ֆերնանդինյոյի բացակայությունը: «Շախտյոր» են եկել նոր տաղանդավոր խաղացողներ, ովքեր դառնալու են թիմի ապագան: Նրանց պետք է աջակցել»,-Սրնայի խոսքերը մեջբերում է championat.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում