Ինքս եմ քեզ ստեղծել, ինքս էլ կոչնչացնեմ. Վիկ Դարչինյանը՝ Դոներին
Սպորտ
Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մեկնաբանել է ֆիլիպինցի Նոնիտո Դոների խոսքերը:
Վերջերս Դոների հայտարարեց, որ, հնարավոր է՝ չկարողանա քաշ գցել մինչև նոյեմբեր՝ մինչ Դարչինանի հետ նախատեսված մենամարտը:
«Անկախ քո արդարացումներից՝ միևնույն է, քեզ նոկաուտի եմ ենթարկելու: Ինքս եմ քեզ ստեղծել, ինքս էլ կվերացնեմ: Որպեսզի քաշի հետ կապված խնդիրներ չլինեն, մի՛ օգտագործիր ստերոիդներ: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դու հայտնի դարձար իմ շնորհիվ և կդադարես այդպիսին լինել կրկին իմ շնորհիվ: Ընդամենը 6 տարի պահանջվեց, որ դու բարեհաճես ընդունել իմ ռևանշ մարտահրավերը: Դոների նոկաուտի ենթարկելուց հետո պայքարելու եմ WBC վարկածով երկրորդ թեթևքաշային կարգում չեմպիոնական մենամարտի համար»։
Հիշեցնենք, որ ֆիլիպինցի բռնցքամարտիկը 2007-ին նոկաուտ էր էնթարկել Դարչինյանին 5-րդ ռաունդում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում