Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հունիսի 16-ին մահացել է Անտոն Չեխովը

Գիտություն և Մշակույթ

«Մարդու մեջ ամեն ինչ պիտի գեղեցիկ լինի. և՛  դեմքը, և՛  հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը...»:

Անտոն Չեխով

Ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Պավլովիչ Չեխովը ծնվել է 1860թ. հունվարի 29–ին:

1879-ին ավարտել է ծննդավայրի գիմնազիան, 1884-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1880-ին, «Ստրեկոզա» ամսագրում՝ Անտոշա Չեխոնտե կեղծանունով: 1886-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Նովոյե վրեմյա» թերթում:

Չեխովի պատմվածքների առաջին գիրքը՝ «Մելպոմենեի հեքիաթները», տպագրվել է 1884-ին, այնուհետև լույս են տեսել «Խայտաբղետ պատմվածքներ» (1886թ.) ժողովածուն, «Տափաստան», «Անվանակոչություն» (երկուսն էլ՝ 1888թ.), «Նոպա», «Տաղտկալի պատմություն» (երկուսն էլ՝ 1889թ.) պատմվածքներն ու վիպակները, «Աղջամուղջում», «Անմեղ խոսքեր» (երկուսն էլ՝ 1887թ.), «Պատմվածքներ» (1888թ.), «Մռայլ մարդիկ» (1890թ.) ժողովածուները: 1887-ին բեմադրվել է առաջին պիեսը՝ «Իվանովը»:

1886–88թթ. ապրել է Մոսկվայում, 1888–90-ին՝ Լուկայում (այժմ՝ գյուղ՝ Ուկրաինայի Սումիի մարզում), 1890-ին մեկնել է Սիբիր, ապա՝ Սախալին: Այդ ուղևորությունը խոր հետք է թողել գրողի ստեղծագործության վրա. գրել է «Սախալին կղզին» (1895թ.) գիտական ուսումնասիրությունը, մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Հիվանդասենյակ N 6» (1892թ.) վիպակը: Վերջինս չեխովյան քննադատական ռեալիզմի բարձրակետն է, ինքնատիպ բողոք՝ «բանտային» մռայլ իրականության դեմ:

1892 թ-ին Մելիխովոյում կալվածք է գնել, որտեղ զբաղվել է նաև բժշկությամբ:

Չեխովի գրական գործունեության նոր շրջանն սկսվում է 1893-ից. «Ճայ» (1896թ.) պիեսում, «Գեղջուկներ» (1897թ.) վիպակում և մի շարք պատմվածքներում գրողը բացահայտել է կյանքը՝ իր բարդ ու հակասական կողմերով, դաժան իրականությամբ: 1890–1900-ական թվականներին գրել է նաև «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները, որտեղ դրսևորել է դրամատուրգի բացառիկ վարպետություն:

1898-ին առողջության վատթարացման պատճառով գրողը հաստատվել է Յալթայում: Հանդիպումներ է ունեցել Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Իվան Բունինի, Ալեքսանդր Կուպրինի, Իսահակ Լևիտանի հետ: 1900-ին Չեխովն ընտրվել է Ռուսաստանի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, բայց 1902-ին, երբ Նիկոլայ II ցարը Մաքսիմ Գորկուն զրկել է ակադեմիկոսի կոչումից, որպես բողոքի արտահայտություն' նա հրաժարվել է այդ կոչումից: 1904-ին բուժվելու նպատակով Չեխովը մեկնել է Գերմանիա՝ Բադենվայլեր, որտեղ էլ մահացել է:

Իր գործերում Չեխովը մերժում է բոլոր կաղապարները՝ բարոյական, սոցիալական, փիլիսոփայական, կրոնական և այլն: Նրա հասուն շրջանի ստեղծագործությունների հերոսը կամ «պատյանի» մեջ փակված, կրթված ու անտարբեր կերպար է, կամ ժողովրդի ծոցից ելած մոռացված ու տանջված մարդ («Երեք տարի», 1895թ., «Վերնահարկով տունը», 1896թ., «Շնիկով տիկինը», 1899թ., «Նոր ամառանոց», 1899թ., վիպակներ ու պատմվածքներ, «Մարդը պատյանի մեջ», «Հաղարջ», «Սիրո մասին», եռերգություն, 1898թ., և այլն):

Չեխովի ոճը հակիրճ է, սեղմ ու խոսուն՝ համեմված նուրբ հումորով: Հրաժարվելով սյուժետային խարդավանքներից և լարված գործողություններից՝ նա ուշադրության է առել հիմնականում աննշան հանգամանքները: Ողբերգական իրադարձությունները գրողի գործերում ասես «հալվում» են կյանքի սովորական ընթացքի մեջ:

Չեխովը համաշխարհային թատրոնի ճանաչված դրամատուրգներից է: Նրա պիեսներից բեմադրվել են աշխարհի բազմաթիվ (նաև՝ հայ) թատրոններում («Բալի այգին», «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր», «Իվանով» և այլն):

Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է նաև հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889թ.) մի հայ ընտանիքի պատմություն է: Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի հետ ունեցել է ստեղծագործական և բարեկամական կապեր:

Չեխովի գործերից հայերեն թարգմանել են Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վարդգես Միքայելյանը և ուրիշներ: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ուշացած ծաղիկներ» (1917 և 1969թթ.), «Մարդը պատյանի մեջ» (1939 և 1983թթ.), «Հարսանիք» (1944թ.), «Շնիկով տիկինը» (1960թ.), «Քեռի Վանյան» (1970թ.), «Ճայը» (1970 և 2005թթ.), «Կաշտանկա» (1975թ.), «Գյուղական կյանք» (1994թ.), «Հիվանդասենյակ դ 6» (2009թ.) և այլ կինոնկարներ:

Չեխովի տուն-թանգարաններ կան Տագանրոգում (նաև Չեխովի անվան գրականության թանգարան), Մոսկվայում, Մելիխովոյում, Լուկայում, Յալթայում և այլուր:

Մահացել է 1904թ. հուլիսի 15-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված