Վանես Մարտիրոսյանը չեմպիոնի կոչման համար կպայքարի նոյեմբերին
Սպորտ
Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ WBO-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտու համար պայքարը Դեմետրիուս Անդրադեի հետ տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Մոնակոյում:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտ անցկացներ այդ տիտղոսակրի՝ Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, սակայն վերջինս մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց մենամարտից: WBO-ն պարտավորեցրել է Անդրադեին տիտղոսի համար մրցել Վանես Մարտիրոսյանի հետ:
«Ես խոսել եմ Դանկինի և Գուդվինի հետ: Կարծես թե, մենամարտը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին՝ Մակաոյում: Մենք դեռ պայմանագիր չենք ստորագրել, սակայն հիմա նրանք հենց այդ հարցի շուրջ էլ աշխատում են: Գործարքը՝ գրեթե ավարտված է»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում