Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Այլ

«Մեծարգո պրն Սերժ Սարգսյան, Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու եթե տեղեկանա՝ ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես էլ եմ ուզում հավատալ, որ Ձեր իմացությունը դրականորեն կփոխի իմ և իմ նմանների (գոնե 11 տուժող հայտնի է՝ ըստ նույն՝ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի սցենարի) կյանքը, ու մենք մեզ իսկապես կզգանք օրենքով պաշտպանված ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու միջամտությունը հաշմանդամ (Սեդա Վարդանյան) և բազմազավակ մորն (Անահիտ Կարապետյան) իր վերջին ու միակ հույսից՝ իր տանիքից, չզրկելու և դատարանում արդարացված վաշխառուի ապօրինությունները կանխելու հարցում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև դատարանում գրանցված մի քանի քրեական և քաղաքացիական գործեր, որոնց ընթացքը խիստ անարդար են գնահատում ինչպես՝ տուժող կողմի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նրանց պաշտպանող իրավաբանները և, որքան էլ զարմանալի հնչի, նույնիսկ մեղադրող կողմը՝ դատախազը (քրեական գործի մասով): Սակայն դատարանն արդարացնում է վաշխառության մեջ մեղադրվող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանին՝ բացահայտ անտեսելով մի շարք ապացույցներն ու վկաների ցուցմունքներ:

Չենք ուզում չարախոսել կամ անհիմն մեղադրանքներ հնչեցնել, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հենց Վճռաբեկ դատարանից են հովանավորում և աջակցում մեղադրյալին՝ յուրաքանչուր անգամ ջրից չոր դուրս գալուն: Մեր պարագայում ևս նույնը կրկնվեց՝ անսպասելիորեն պարտվեցինք քր.գործի ԵԿԴ/0067/01/13 մասով: Առջևում Վերաքննիչ դատարանի փուլն է: Մեր կամքն անկոտրում է՝ խաբեբայից պաշտպանելու մեր բնակարանները: Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանն անգամ դատարանում չի թաքցնում իր քամահրանքն օրենքի նկատմամբ՝ ասելով. «շատ-շատ մի երկու կոպեկ տուգանք տանք, պրծնենք»:

Հարգարժան պարոն Նախագահ, հասկանում եմ, որ վաշխառությունն ապացուցելը հեշտ գործ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր գործով մեղադրվող անձի՝ Տիգրան Մարտիրոսյանի, նկատմամբ 11 (տասնմեկ) դատական վարույթ կա միայն www.datalex.am կայքում, ևս 2 վարույթ ընթացքի մեջ է քրեական գործով: Աստված գիտե, թե քանիսն էլ դեռ կավելանա, եթե մեզ զրկեք վերջին հույսից՝ Ձեր միջնորդությունից՝ գործի ընթացքին օրինական լուծում տալու և հետևողական լինելու հարցում: Մեծարգո Նախագահ, վստահեցնում եմ, որ Ձեր աջակցությամբ տասնյակ ընտանիքների կյանքի լավագույն նվերը կանեք՝ խաբեբայից պաշտպանելով նրանց բնակարանները: Նամակս չծանրաբեռնելու նպատակով, գործին վերաբերող բազմաթիվ ապացույցները կներկայացնեմ ցպահանջ, իսկ այժմ հակիրճ ներկայացնենք իրավիճակը: Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը 2009 թվականից խաբեությամբ տարբեր հուսահատ մարդկանց բարձր դրույքաչափով (տարեկան 60%՝ ամսական 5%) գումար է տրամադրել: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Տ.Վ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի տված հնարավորությունը, միամիտ մարդկանց մոտ պատրանք է ստեղծել, թե իրենք գործ ունեն պետական կառույցի ներկայացուցչի հետ, և վստահել են նրան: Միայն հետագայում է պարզվել, որ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանն ուղղակի վաշխառությամբ է զբաղվել՝ խաբելով ու ստրկացնելով մարդկանց: Նա տասնյակ մարդկանց հետ նոտարական վավերացմամբ կնքել է գրավի հիպոթեքի շաբլոնային պայմանագիր: Բոլոր դեպքերում պայմանագրում նշված գումարը գրեթե կիսով չափ ավելին է եղել նրա տրամադրածից: Մարդիկ, առանց որևէ անդորրագրի (նա խիստ վիրավորվել է ամեն անգամ, երբ նրան խնդրել են անդորրագիր ստորագրել վճարված գումարի դիմաց), նրան վճարել են ամսական 5 տոկոս՝ վերցրած գումարի: Նշենք նաև, որ նա խաբեությամբ պայմանագիրը կնքել է միայն մի քանի ամսով, համոզելով, որ դա որևէ կապ չունի, և կարևորն այն է, որ բանավոր պայմանավորվածությամբ որոշվել է գումարը մարելու իրական ժամկետը: Իսկ երբ անցել է 3 տարի, նա դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել գումարը՝ մեծ չափերի հասնող տոկոսներով: Սա իրականության թռուցիկ նկարագրությունն է «անհաղթ» Տիգրան Մարտիրոսյանի ոդիսականից:

Ներկայացնում ենք նաև «Դատալեքս» պաշտոնական կայքում նույն՝ Տիգրան Մարտիրոսյանի և նրա զոհերի դատական գործերի տվյալները.

Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր՝ Գայանե Թաթուլի Կարախանյան Դատական Գործ N: ԵՇԴ/0620/02/12 Դատավոր՝ Նաիրա Գևորգի Հովսեփյան Դատական Գործ N: ԵՇԴ/0619/02/12 Դատավոր՝ Նաիրա Գևորգի Հովսեփյան Դատական Գործ N: ԵԱԴԴ/0632/02/12 Դատավոր՝ Մարգարիտա Հարթենյան Դատական Գործ N: ԿԴ1/0316/02/12 Դատավոր՝ Սլավիկ Անդիջանի Թորոսյան Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր՝ Գայանե Թաթուլի Կարախանյան Դատական Գործ N: ԵԷԴ/0297/02/12 Դատավոր՝ Գայանե Խաչատրյան

Դատական Գործ N: ԵԿԴ/0562/02/12 Դատավոր՝ Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան Դատական Գործ N: ԵԱՔԴ/0320/02/12 Դատավոր՝ Սարիբեկ Վարդևանի Արամյան Դատական Գործ N: ԵԿԴ/0862/02/11 Դատավոր՝ Էդիկ Վարազդատի Ավետիսյան Դատական Գործ N: ԵԱԴԴ/0296/02/11 Դատավոր՝ Մարգարիտա Հարթենյան

Օրինականության վերականգնման ակնկալիքով և մեծագույն ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ առ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՏՈՒԺՈՂ՝ ՍԵԴԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ

15.07. 2013թ.»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամենադիտված