1500-էջանոց համաձայնագրի վտանգավոր դրույթներն առաջին 75 էջերում են. ՀՀ-ում ծանոթ չեն այդ փաստաթղթին
Հայկական Մամուլ
Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ նախաստորագրվելիք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի թեման «խաթարել է» ներքաղաքական դաշտի ամառային հանգիստը՝ դառնալով ամենաքննարկվող հարցը: Սակայն, բացառությամբ մի քանի պաշտոնյայի, ՀՀ-ում որեւէ մեկը ծանոթ չէ այդ փաստաթղթին եւ խոսում է մոտավոր պատկերացմամբ: Միայն հայտնի է, որ այն նախաստորագրումից հետո ներկայացվելու է ՀՀ ԱԺ հաստատմանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաթղթի գաղտնիության հարցն ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները բարձրացրել են ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ:
Վերջինս նախ իր զարմանքն է արտահայտել, այնուհետեւ ասել, որ միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ փաստաթուղթը մինչեւ նախաստորագրումը հասանելի լինի հայ պատգամավորներին: Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մոտ 1500-էջանոց այդ համաձայնագրի առավել վտանգավոր դրույթներն առաջին 75 էջերում են: ԱԳՆ-ից այս առնչությամբ մեր հարցերին ուղղակի չպատասխանեցին:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը