Այտոր Կարանկան լքեց «Ռեալը»
Սպորտ
«Ռեալի» նախկին գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյուի օգնական Այտոր Կարանկան լքեց ակումբը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Կարանկան հանդիպել է մադրիդյան թիմի ղեկավարությանը, և կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Նշենք, որ Կարանկան «Ռեալի» հետ գործող պայմանագիր ուներ: Պերեսը նրան աշխատանք առաջարկել է, սակայն մարզիչը հրաժարվել է երիտասարդական թիմի հետ աշխատելը:
Նշենք, որ ավելի վաղ Կարանկային իր թիմ էր հրավիրում նաև Ժոզե Մոուրինյուն, ում առաջարկը մասնագետը մերժել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում