Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Այսօր Շարա Տալյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

«Անուշ» օպերայի պատմությունը սերտ կապված է քո (Շ. Տալյան) անվան հետ: Եթե հեղինակը տվել է Սարոյի լայնաշունչ մեղեդիները, դու նրանց կենդանություն ես տվել քո անզուգական կատարումով, քո ձայնի առանձնահատուկ տեմբրով, որով ստեղծվել է սքանչելի Շարա-Սարոն, ու չեմ կարող պատկերացնել մի այլ նման Սարո»:

Արմեն Տիգրանյան

Երգիչ Շարա Տալյանը ծնվել է 1893թ. հուլիսի 16-ին, Թիֆլիսում, աշուղ Ջամալու ընտանիքում:

1901–13-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշակերտել կոմպոզիտորներ Գրիգոր Սյունուն և Սպիրիդոն Մելիքյանին: 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում: 1911-ին՝ Շուլավերում, 1912-ին Թիֆլիսում տեղի են ունեցել Տալյանի առաջին մենահամերգները. նա աչքի է ընկել կատարողական ոճի անհատականությամբ և արժանացել երաժշտական հասարակայնության ուշադրությանը:

1912-ին Թիֆլիսում Տալյանը մասնակցել է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը. ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով: Նույն թվականին Ալեքսանդրապոլում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ Տալյանը կատարել է Սարոյի (հետագայում՝ նաև Մոսիի) դերերգը՝ մնալով դրա չգերազանցված կատարողը:

1913–16-ին, որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար, աշխատել է Սուրբ Խաչ քաղաքում (այժմ՝ Բուդյոնովսկ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում): 1916–17-ին Տալյանը սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում, աշակերտել Ստանիսլավ Գաբելին (վոկալ) և Նիկոլայ Կլինովսկուն (երաժշտության տեսություն), միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Տալյանը Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և Այսրկովկասի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան:

1923-ին կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը (Հայկանուշ Դանիելյան, Լևոն Իսեցկի-Հովհաննիսյան, Հայկ Դանզաս, Ալեքսանդր Մելիք-Փաշաև և ուրիշներ). բեմադրել է Շառլ Գունոյի «Ֆաուստ» (հայերեն), Անտոն Ռուբինշտեյնի «Դևը», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ:

1927-ից Տալյանը բնակվել է Երևանում. ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից:

1932–33 թթ-ին Տալյանը մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը:

1938-ին նա կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ (1944-ից կոչվել է Սայաթ-Նովայի անունով), ղեկավարել է մինչև 1941թ.: 1942-ին Տալյանի ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը (դարձել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմքը) բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլն):

Տալյանը, լինելով աշուղական տոհմի ծնունդ, մանկուց դաստիարակվել է համբավավոր վարպետների, այդ թվում՝ իր հորաքրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու ստեղծագործական միջավայրում. նրա ներդրումներից է հայ աշուղական երգերն ու դրանց կատարման ոճը սերունդներին փոխանցելը: Տալյանը (երաժշտագետ Մուշեղ Աղայանի հետ) հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի (1946 և 1963թթ.) և Ջիվանու (1955թ.) երգերի առաջին նոտագրված ժողովածուները: Բնորոշ ու արտահայտիչ են Տալյանի աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները, որոնք նշանակալի տեղ ունեին նրա երգացանկում: Նա հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը:

1933–54թթ. Տալյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով: Ունենալով մեծ ձայնածավալի հնչեղ ու ճկուն ձայն՝ Տալյանը վարպետորեն կատարել է Սարոյի, Դավիթ Բեկի (Ա.

Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Արշակի (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Գրիգորի (Հարո Ստեփանյանի «Լուսաբաց»), Ֆաուստի (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Դոն Խոսեի (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Ալմավիվայի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր: Սարոյի, Արշակի, Դավիթ Բեկի դերերգերի կատարումները հայ օպերային արվեստի լավագույն նմուշներից են:

1955-ին Ամենայն հայոց կաթողիկոսի (Վազգեն Ա Պալճյան) ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը:

1956թ. Տալյանը կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից: Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում:

Մահացել է 1965թ. նոյեմբերի 7-ին, Երևանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված