Այսօր Վիկտոր Բալայանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Հայ գրող, լրագրող Վիկտոր Բալայանը ծնվել է 1931թ. հունիսի 16-ին, Ստեփանավանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի խմբագրություններում: 1968թ-ից աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում գլխավոր խմբագիր, հետո` տնօրեն:
1979-84-ին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ 1984-ից եղել է ՀԽՍՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը:
Ռուսերեն լույս են տեսել Վ. Բալայանի «Քանդված նկուղի գաղտնիքը» (Երևան, 1974), «Ստվեր և լույս» (Երևան, 1978), լատվիերեն` «Քանդված նկուղի գաղտնիքը» (Ռիգա, 1977) գրքերը:
1983-ի ապրիլին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» պիեսը:
Բալայանի նախասիրությունը արկածային ժանրն է: Լույս են տեսել նրա «Անտեսանելի հետքեր», «Վտանգավոր արահետ», «Մշուշը ցրվում է» պատմվածքների և վիպակների ժողովածուները: Արվեստի հարցերին են նվիրված «Պարույր Սանթրոսյան», «Մարգո Մուրադյան» գրքերը և «Ճակատագիրը բախում է դուռը» ժողովածուն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)