Վրաց զինծառայողներին նոր համազգեստ կհագցնեն
Վրաստան
Վրացական բանակում զինծառայողներին նոր համազգեստով կապահովեն. այդ մասին այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան, մեջբերում է Новости-Грузия-ն: Նրա պնդմամբ` նոր համազգեստի գործվածքի որակը կրկնակի անգամ բարելավվել է:
Նախարարը նշել է, որ նախկինում Աֆղանստանում ծառայություն անցնող վրաց զինվորականներն իրենց դժգոհությունն էին հայտնել հին համազգեստի կապակցությամբ, և գերատեսչությունը որոշում է կայացրել հաղթահարել ստեղծված անհարմարությունները:
Ալասանիայի խոսքերով` նոր համազգեստը զինվորներն արդեն կստանան «այսօրվանից սկսած»:
Թե ինչ գումար կարժենա այս նախաձեռնությունը Վրաստանի բյուջեին, չի հստակեցվում:
Պաշտպանության նախարարը նշել է, որ զինվորները որոշակի դիտողություններ ունեն նաև կոշիկների հարցում, և մոտ ժամանակներս կառաջարկվի կոշիկի նոր մոդել զինվորականության համար: «Մեզ համար գլխավոր արժեքը զինվորն է, ուստի՝ մենք կստեղծենք բոլոր ենթակառուցվածքային պայմանները, որպեսզի ըստ արժանվույն կատարենք մեր պարտականությունները»,-նշել է նախարարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան