«Բավարիան» չի խաղա «Բարսելոնայի» ոճով. Ռոբեն
Սպորտ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը համոզված է, որ իր թիմը Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ չի խաղա «Բարսելոնայի» ոճով:
Հոլանդացու խոսքերով՝ մյունխենցիներն ունեն իրենց խաղաոճը, որը թույլ է տալիս տիտղոսներ նվաճել:
«Մենք ունենք մեր ուժեղ կողմերը: Մեզ պետք չէ խաղալ այնպես, ինչպես խաղում է «Բարսելոնան»: Վերջին տարիների ընթացքում մենք ցույց ենք տալիս, որ կարող ենք գնալ մեր ճանապարհով և տիտղոսներ նվաճել: Մենք կարող ենք ավելի բարելավել մեր խաղը և առաջ գնալ»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է հոլանդական մամուլը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» անցյալ մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն, նվաճեց ազգային գավաթը և հաղթեց Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում