Զավեն Անդրիասյանը` Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն
Սպորտ
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հիանալի հանդես եկավ Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտված Համաշխարհային ունիվերսիադայի շախմատի մրցաշարում` նվաճելով արծաթե մեդալ:
Անդրիասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ ևս 8 գրոսմայստեր: Լրացուցիչ գործակիցներով Անդրիասյանն ու ֆիլիպինցի Վեսլի Սոն բաժանեցին 1-2-րդ տեղերը:
Ունիվերսիադայի հաղթողին որոշելու համար այս 2 շախմատիստների միջև անցկացվեց «մահվան պարտիա»: Հաջողությունն ուղեկցեց Սոյին, իսկ Անդրիասյանը հռչակվեց ունիվերսիադայի փոխչեմպիոն. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում