Սերխիո Բուսկետսը նոր պայմանագիր կնքեց՝ 150 մլն հրաժարագնով
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նոր պայմանագիր կնքեց կատալոնյան ակումբի հետ. տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այսօր՝ իր ծննդյան 25-ամյակին, պայմանագիրը երկարաձգել է 5 տարով:
Նոր պայմանագրի համաձայն՝ հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո:
Բուսկետսը հանդիսանում է Իսպանիայի առաջնության քառակի չեմպիոն, երկրի երկակի գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Ֆուտբոլիստը Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն է:
«Կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 238 խաղ և հեղինակել 8 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում