Մովսիսյանը և Էմենիկեն պետք է ապացուցեն, թե ինչու են «Սպարտակում». Տիտով
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը խոսել է վարձավճարով «Ռոստով» տեղափոխված Ձյուբայի մասին և նշել.
«Արտյոմի համար կարևոր է ցույց տալ, որ ինքն այլ ակումբում նույնպես կարող է գոլեր խփել: Սակայն Արտյոմից հենց այնպես չհրաժարվեցին. նա մրցակցության մեջ զիջեց: Եվ այժմ խնդրի առաջ են «Սպարտակի» երկու հարձակվողները` Մովսիսյանհը և Էմենիկեն, քանի որ իրենց մրցակիցը տեղափոխվեց այլ ակումբ, որտեղ առաջին իսկ խաղում դարձավ երկու գոլի հեղինակ: Այժմ նրանք պետք է գոլեր խփեն և ապացուցեն, թե ինչու են մնացել «Սպարտակում», իսկ Ձյուբան վարձավճարով տեղափոխվել է:
Այս հարցը ամբողջ մրցաշրջանում արդիական կլինի, եթե Ձյուբան շարունակի գոլեր խփել», -Տիտովի խոսքերը մեջբերում է Советский спорт-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում