«Ահա ձեզ խալաթ, ինքներդ հագեք». ակցիայի մասնակիցները՝ ՌԴ դեսպանատան առջև (լուսանկարներ)
Հայաստան
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր իրենց բողոքն արտահայտեցին ՌԴ դեսպանատան առջև: Երիտասարդները բողոքում էին ՌԴ իրավապահ մարմինների կողմից Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ:
Ի նշան բողոքի՝ նրանք խալաթ եւ նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Դեղին խալաթի վրա գրություն կար՝ «Ահա ձեզ խալաթ, ինքներդ հագեք»:
Դեսպանատնից ոչ ոք չիջավ ուսանողներից խալաթը և նախօրոք պատրաստած նամակը վերցնելու, քանի որ աշխատանքային ժամն ավարտված էր: Ակցիայի մասնակիցները որոշեցին խալաթը փակցնել դեսպանատան շենքի առջև դրված ցուցավահանակի վրա:





















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից