Յուրա Մովսիսյանի առաջին գոլը նոր մրցաշրջանում (տեսանյութ)
Սպորտ
Այսօր Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Սպարտակը» հյուրընկալվեց «Կռիլյա Սովետովին»: Հանդիպումն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Սպարտակի» կազմում նոր մրցաշրջանի իր առաջին գոլը 21-րդ րոպեին հեղինակեց Յուրա Մովսիսյանը՝ 11 մետրանոց հարվածից:
Մոսկովյան թիմի առաջին գոլը հեղինակել է Տինո Կոստան:
Նշենք, որ «Կռիլյա Սովետովի» միակ գոլը գրանցվեց 60-րդ րոպեին, աչքի ընկավ Կաբալյերոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում