Մեկ տարվա ընթացքում շուրջ 450-ով ավելացել է թմրամոլների թիվը
Հայկական Մամուլ
Նախորդ երկու տարիների համեմատությամբ թմրամոլությամբ տառապող անձանց թվի աճ է նկատվում: Պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 4332 է, ոչ պաշտոնապես մեր երկրում թմրանյութի կախվածությամբ տառապում է 12.700 մարդ: Նրանց միջին տարիքը չի գերազանցում 45-ը, հիմնական խումբը 30-40 տարեկան անձինք են: Տվյալները հանրապետության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանինն են: Նրա տեղեկացմամբՙ հիմնականում թմրամոլությամբ տառապում են Երեւանում եւ Արմավիրում:
Սեմերջյանի հավաստիացմամբ բուժման կուրս անցնելուց հետո հիվանդները համարվում են լիովին առողջ եւ կարող են վերադառնալ բնականոն կյանքի: Այս հարցում նարկոլոգը ոչ այնքան կարեւորում է հոգեբանի եւ հոգեբանական միջամտությունը, որքան բժշկական միջամտությունը, որովհետեւ թմրամոլությունը որեւէ կապ չունի հոգեբանության եւ հոգեբանական խնդիրներ հետ:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը