Սերժ Սարգսյանի «հայրական» մոտեցումը` հարկայինին
Հայկական Մամուլ
«Մեր բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությանը հետևելուց մի բնական հարց է առաջանում՝ նրանք դիտավորյալ են անում, թե պատահական է ստացվում: Դիտավորյալ են ստեղծում գաղջ մթնոլորտը, թե ուղղակի անում են այն, ինչ կարծում են ճիշտ է, բայց դրա արդյունքում «գաղջ մթնոլորտ» է ստեղծվում:
Ամենաթարմ օրինակը. Սերժ Սարգսյանը երեկ այցելել Է Մաշտոցի հարկային տեսչության նոր շենք ու մի կարճ ելույթ ունեցել: Ելույթի ամբողջ բովանդակությունն այն Է, որ հարկային մարմինները այսօր արդեն լավ են աշխատում, բայց պետք է ավելին անել և այլն և այսպես շարունակ: Ոչ մի քննադատություն՝ նույնիսկ մեղմ: Ահա այսպիսի փաղաքշական, կարելի Է ասել՝ «հայրական» մոտեցում հարկայինի նկատմամբ: Ու ամենաէականն այն է, որ այդ պահին նրա կողքին նստած է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Թե ինչ են հասկանում այս ամենից մեր գործարարները, ովքեր ամեն օր շփվում են հարկայինի հետ, որոնք չափազանց լավ գիտեն Գագիկ Խաչատրյանին, գիտեն, թե ինչ բիզնեսներ ունի նա և նրա ընտանիքն ու հարազատները, գիտեն ինչպես է նա կուտակել իր, մեղմ ասած, հարստությունը...»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը