Ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, այլ այն, որ Հրաչին ինչ-որ դեղեր են ներարկել և քարշ են տվել դատարան
Հայկական Մամուլ
Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի այսօրվա խմբագրականում գրել է.
«Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը, ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ-որ դեղեր են ներարկում և քարշ են տալիս դատարան: Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատարանում ադեկվատ վարք դրսևորել: Ապահովվե՞լ Է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը: Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը: Ահա թե ինչի համար է պետք մեր դեսպանատան և հայ համայնքի ակտիվ միջամտությունը, որը առայժմ չի նկատվում:
Ես միտումնավոր չեմ անդրադառնում բուն գործի Էությանը՝ մեղավոր Է, մեղավոր չէ, որքան է մեղավոր Հրաչը»:
Շարունակությունը՝ «Առավոտ»-թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը