Թբիլիսիում ամբողջովին այրվել է միակ ակվապարկը
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում չորեքշաբթի գիշերը ամբողջովին այրվել է միակ ակվապարկը: Հրդեհը բռնկվել էր գիշերը, նրա մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջ ծառայության 20 բրիգադ:
Չնայած հրշեջների բոլոր ջանքերին` ակվապարկն ամբողջովին այրվել է իր զվարճանքի վայրերով, բունգալոյով և պահեստներով: Հրդեհի պատճառները պարզվում են: Ոստիկանությունը բացառել է դիտավորյալ հրկիզման վարկածը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան