Շնորհակալ եմ տղաներից. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում հեղինակեց իր առաջին գոլը նոր մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ հանդիպմանը մոսկովյան թիմը «Կրիլյա Սովետովին» հաղթեց 2:1 հաշվով:
Խաղից հետո Մովսիսյանը sport-express-ին տված հարցազրույցում նշել է.
«Դուք հասկանում եք, որ ամենակարևորը արդյունքն է և դրան մենք, բարեբախտաբար, այսօր հասանք: Գո՞հ եմ արդյոք, որ թիմակիցներս գնդակ էին փոխանցում ինձ: Սա ճիշտ հարցադրում չէ: Մենք բոլորս մեկ ընդհանուր գործ ենք անում, և ես շնորհակալ եմ տղաներից, առավել ևս, որ շնորհիվ իրենց՝ կարողացա գոլ խփել»,-նշել է Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում