Աբրահամն ու Շտիգլիցը, հնարավոր է, մենամարտեն 3-րդ անգամ
Սպորտ
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, հնարավոր է, մենամարտեն երրորդ անգամ:
Սա տեղի կունենա այն դեպքում, եթե հայ բռնցքամարտիկը օգոստոսի 24-ին հաղթի Սև Մամբային (Ուիլբերֆորս Շիհեպո):
Աբրահամը կարող է դառնալ տիտղոսի հավակնորդ, քանի որ WBO վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Առաջատար 3 բռնցքամարտիկները, հնարավոր է, չկարողանան մենամարտել Շտիգլիցի հետ, քանի որ առաջին հորիզոնականում գտնվող Ջորջ Գրուվսը հաջորդ մենամարտը հավանաբար կանցկացնի IBF/WBA վարկածներով չեմպիոն Ֆրոչի հետ, երկրորդ հորիզոնականում գտնվող Լուչիան Բուտեն վնասվածք ունի, իսկ երրորդ տեղում հայտնված Ջեյմս Դեգեյլը պրոմոուտերական խնդիրներ ունի. տեղեկացնում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ Շտիգլիցն ու Աբրահամն արդեն 2 անգամ մենամարտել են և 2 բռնցքամարտիկներն էլ մեկական անգամ հաղթել են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում