Երկաթյա հենասյուներն ընկել են մեքենաների վրա
Արտակարգ Պատահար
Հուլիսի 17-ին՝ ժամը 09.56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում' Մոնթե Մելքոնյանի անվ. վարժարանի մոտակայքում, շրջվել են սյուներ, ինչի արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է 2 երկաթյա հենասյուն, ինչից վնասել են «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող «Դայվու Նեքս» մակնիշի Լ 3172 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Սահակյան), «Մերսեդես-Ե320» մակնիշի 35 OT 841 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Սողոմոնյան), «ՎԱԶ-2109» մակնիշի 04 SO 372 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Համբարձումյան), «Օպել Աստրա» մակնիշի 35 PS 619 պետհամարանիշի (վարորդ՝ Ի. Ստեփանյան) և «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին պատկանող «ԿԻԱ սպորտեջ» մակնիշի 004 AO 01 պետհամարանիշի ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան