Հանուն «Ռեալի»՝ Իբրահիմովիչը պատրաստ է աշխատավարձի նվազեցման
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբարհիմովիչը շատ է ցանկանում շարունակել իր կարիերան Մադրիդի «Ռեալում»:
Ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես գալու համար պատրաստ է աշխատավարձի նվազեցման:
Նշենք, որ այժմ նա տարեկան վաստակում է 14 մլն եվրո:
Անչելոտին իր հերթին դեմ չէ Իբրահիմովիչի հետ կրկին աշխատել: Մարզիչն արդեն հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել, որ ցանկանում է Զլատանին իր թիմում տեսնել:
31-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում Liga e-ում 34 խաղում հեղինակել է 31 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում