Խաբի Ալոնսոն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյի ապաքինումն այնպես արագ չի ընթանում, ինչպես ակնկալվում էր. տեղեկացնում է As-ը:
Ֆուտբոլիստը չի մասնակցի Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկին և կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն սեպտեմբերի վերջին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը վիրահատությունից հետո կապաքինվի 4-6 շաբաթ անց, սակայն բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Ալոնսոն ավելի երկար ժամանակ կբացակայի:
Հիշեցնենք, որ Ասլոնսոն վնասվածք էր ստացել հունիսին և վիրահատության էր ենթարկվել, ինչի հետևանքով չմասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
31-ամյա ֆուտբոլիստն այժմ մարզվում է անհատական ծրագրով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում