Աչքերս լցվում են արցունքներով, երբ Մխիթարյանին տեսնում եմ մարզումների ժամանակ. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարարել է, որ շատ ուրախ է Հենրիկ Մխիթարյանի ձեռքբերմամբ. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ես չեմ զգուշանում, որ մեր նորեկները կարող են հայտնվել ճնշման տակ: Ի ուրախություն մեզ՝ Օբամեյանգն ու Մխիթարյանը չեն կարողանում գերմաներեն լեզվով թերթեր կարդալ: Աչքերս լցվում են արցունքներով, երբ մարզումների ժամանակ տեսնում եմ Մխիթարյանի գործողությունները: Նա ունի հատուկ տեխնիկա, բարձր տեմպ, համապատասխան դինամիկա: Բացի այդ, նա շատ վտանգավոր է մրցակցի դարպասների մոտ: Եվ այդ ամենը՝ ընդամենը 24 տարեկանում»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում