«Կներեք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնենք»
Հասարակություն
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր և Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն արձագանքեցին.
«Այլևս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ»: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշեցին. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա՝ ամենաքիչը»:
Թղթակիցը փորձեց նաև ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության իսկությունը, թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան արձագանքեցին. «Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ՝ նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ... ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:
Զրուցակիցը սա ասել է ծաղրական տոնով, այնուհետև անջատեց հեռախոսը` չցանկանալով ներկայանալ:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան