Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք կրակ են արձակել ոստիկանների վրա
Աշխարհ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից կրակ են արձակել մայրաքաղաքային ոստիկանության գլխավոր վարչության մոտակայքում գտնվող ոստիկանների վրա. գրում է РИА Новости-ն:
Ոստիկանները փորձել են չորեքշաբթի առավոտյան կանգնեցնել Աբելոկիպի շրջանում երթևեկող մեքենան` ստուգելու նպատակով: Նախնական վարկածի համաձայն` անհայտ անձինք 2 Կալաշնիկով ինքնաձիգերից 8 անգամ կրակել են ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանները պատասխան կրակ են բաց թողել` վնասելով մեքենան, սակայն այն դեպքի վայրից անհետացել է:
Վիրավորներ չկան: Տարվում է հետաքննություն: Նրանց վարած Volvo մակնիշի մեքենան շուտով հայտնաբերվել էր այդ տարածքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան