Մխիթարյանը շարքից դուրս եկավ 1 ամսով
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, հնարավոր է, բաց թողնի Գերմանիայի առաջնության մեկնարկը:
Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, հայ ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել, և պարզ է դարձել, որ նա բաց կթողնի 4 շաբաթ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը սրնքաթաթային հոդի վնասվածք էր ստացել երեկ «Լուցերնի» հետ ընկերական խաղի ժամանակ:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Այդ խաղում հայ կիսապաշտպանն աչքի ընկավ իր գոլով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում