Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ շախմատիստները Բարսելոնում
Իսպանիայի Բարսելոն քաղաքում սկսված օփենում չորս տուրից հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր եւ երեք առաջատարներից ետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:
Հայ շախմատիստները Փոթիում
Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ առաջատարից՝ գրոսմայստեր Լեւան Պանցուլայայից (Վրաստան), ետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում