Ծաղկավոր խալաթ` ՌԴ դեսպանատան առջև
Հայաստան
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանում բռնությունների ու անարգանքի ենթարկվող հայ ազատամարտիկ վարորդի: Ակցիան կազմակերպել էր «Հայազն» կուսակցությունը:
Քաղաքացիները դեսպանատան մոտ էին բերել ծաղկավոր խալաթ, որը ցանկանում էին փոխանցել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, սակայն ոստիկանները չթուլյատրեցին։ Մասնակիցները խալաթը կախեցին դեսպանատանից քիչ հեռու գտնվող տեղակայված ցուցանակից։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»-ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում: Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով:
Լուսանկարը՝ Կոնստանտին Տեր-Նակալյան ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից