Կարծում եմ՝ Մխիթարյանի ռեկորդը կրկնել չի հաջողվի. Հուսեյնով
Սպորտ
Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիմերլան Հուսեյնովը խոսել է Ուկրաինայի առաջնության մասին և անդրադարձել Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին:
«Շատ ֆուտբոլիստներ կձգտեն գոնե կրկնել Մխիթարյանի ռեկորդը, սակայն, տեսնելով առաջնության թիմերի հարձակվողական ներուժը՝ կարծում եմ՝ «Բորուսիա» տեղափոխված Մխիթարյանի ռեկորդը չի հաջողվի առաջիկա մրցաշրջանում կրկնել: Մխիթարյանի արդեն նախկին թիմակիցներից թե ով ունի նախադրյալներ նման բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար՝ չեմ կարող ասել», -Հուսեյնովի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում