Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի մեղրամիսը Դոմինիկյան հանրապետությունում
Այլ
ArmStar.am-ի փոխանցմամբ՝ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը հարսանեկան արարողությունից հետո այս օրերին Դոմինիկյան Հանրապետությունում վայելում են մեղրամիսը:
Իր ֆեյսբուքյան էջում Հռիփսիմե Հակոբյանը տեղադրել է մի քանի լուսանկար իրենց հարսանեկան ճամփորդությունից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Նշենք, որ երգչուհին հարսանեկան խնջույքի ժամանակ ամուսնուն անակնկալ է մատուցել և կատարել Վահրամ Պետրոսյանի գրած «Հարսի պար» երգը:
Երգից փոքր հատված է տեղադրվել Հռիփսիմեի YouTube-ի պաշտոնական ալիքում, իսկ իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը. «Սիրելիներս, շատերն արդեն տեղյակ են, թե ինչ անակնկալ եմ մատուցել ամուսնուս մեր հարսանիքին:): Շուտով արդեն բոլորի դատին կհանձնեմ իմ նոր երգի տեսահոլովակը»:
ArmStar.am-ի տեղեկություններով՝ այժմ տարվում են տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան