Հսկայական սաուդական նավթատարը կանգնեցվել է Հորմուզի նեղուցի հարավային միջանցքում Երկաթուղիների հարցում լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ շահի և՛ Հայաստանը, և՛ չնեղացնի ռուս բարեկամներին․ Արարատ Միրզոյան Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին․ Վեհափառի ուղերձը Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել․ դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ» Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը «Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ «Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին» Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել «Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական «Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը 

ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունները կարող էին հակասել Հայաստանի միջազգային պարտավորություններին

Հայկական Մամուլ

«Ազգի» նախորդ համարում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջատիրական հայտարարություններին անդրադառնալիս նշել էինք, որ դրանց արձագանքել է նաեւ պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը եւ ասել է այն, ինչ չէր ասում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն:

Խոսքը Լյութեմի «հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք Հայաստանի գլխավոր դատախազի պահանջները, այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել դրսում» արտահայտության մասին էր: Եթե այս արտահայտությունը համադրենք արտգործնախարարության խոսնակ Գյումրուքչուի խոսքերի հետ, թե «որեւէ պետություն չի կարող Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հանդգնությունը դրսեւորել», ակնհայտ կդառնա հզոր Թուրքիայի իմիջը հոխորտանքով պարտադրելու սնանկությունը:

Ընդ որում պահանջատիրությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազը, իսկ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հոխորտում է հայկական պետության վրա: Թերեւս նա դրանով էլ հայ գլխավոր դատախազիՙ Թուրքիային ներկայացված հողային պահանջները վերագրում է Հայաստանին: Ավելին, որքան էլ, ինչպես Լյութեմն է մատնանշում, հզոր Թուրքիայի իմիջը թույլ չտա կարեւորել ՀՀ գլխավոր դատախազի պահանջները, այդուհանդերձ Թուրքիայի արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակի, արձագանքելու միջոցով պահանջները կարեւորելիս ակամա վնասում է այդ իմիջին:

Իրականում խնդիրը հզոր Թուրքիայի իմիջը չէ: Ի՞նչ իմիջ, որ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Դավութօղլուին հուլիսի 16-ին Բաքվի օդանավակայանում, turkishny.com կայքէջի վկայությամբ, թուրք դեսպան Ալփեր Ջոշքունն է դիմավորում միայն: Խնդիրը թուրքական կողմի պահանջատիրությունից բխող շփոթմունքն է, այլապես թուրքական կողմը ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին կարձագանքեր անհապաղ, այլ ոչ թե արձագանքելու համար 8 օր կսպասեր:

Դա պատահական չէ: Պայմանավորված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փուլի հանցագործության հետեւանքների վերացման փուլով միջազգայնորեն լրացման հավանականությամբ: Այսինքն գլխավոր դատախազի պահանջատիրությանն արձագանքելու հարցում կողմնորոշվելը Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջել է 8 օր:

Գալով հողային պահանջների անհամատեղելիությանը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքներին կամ Հայաստանի միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելու միջոցով ստանձնած պարտավորություններին, ապա այդ պահանջները Թուրքիային ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն ու պաշտոնաթող դեսպանը չեն կարող չիմանալ, որ պետությանը միջազգայնորեն պարտավորեցնում են տվյալ երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները: Այդ իսկ պատճառով էլ նրանք հզոր Թուրքիայի իմիջին վնասելու գնով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունները վերագրում են Հայաստանին եւ հայտնվում իրարամերժ մտքերի հորձանուտում:

Հիրավի, հակամարտություններում հողային պահանջները ինքնիշխանության հետ կարգավորման առումով թերեւս ամենաբարդ խնդիրներն են: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններում խոսքը հայ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքների մասին է, որոնց Թուրքիան տիրացել է այդ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու միջոցով, այլ ոչ թե Մոսուլի կամ Դամասկոսի մասին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հսկայական սաուդական նավթատարը կանգնեցվել է Հորմուզի նեղուցի հարավային միջանցքումԵրկաթուղիների հարցում լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ շահի և՛ Հայաստանը, և՛ չնեղացնի ռուս բարեկամներին․ Արարատ ՄիրզոյանԳիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին․ Վեհափառի ուղերձը Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել․ դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը «Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ «Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին» Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական «Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը «Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են «Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում «Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ «Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում «Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը «Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել «Ժողովուրդ». Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում «Փաստ». Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում Սեպտեմբերի 2-ին, 4-ին և 8-ին գազ չի լինելու 4 կենդանակերպի նշաններ, որոնց համար սեպտեմբերը մեծ փոփոխությունների ամիս կլինի «Հովո ջան, ընկերս Լույսի մեջ մնաս» ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան Լիոնել Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես-ֆորում. Միրզոյան Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետՀրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ ԱբովյանՁերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն «ՌԻԱ Նովոստի». ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայում հարվածների նոր մարտավարության անցնելու մասինԱննա Սեդոկովան ցանկություն է հայտնել երեք երեխա որդեգրել Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեԲացահայտվել են հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավարների հոնորարներըԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասինԲժիշկը գնահատել է փքվածությունից ազատվելու՝ սոցցանցերում տարածված մեթոդը20 տարվա պատմությունն ավարտվեց․ Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի կազմումՌուսաստանում նշել են Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման պայմանըՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
Ամենադիտված